28.03.2024
Մշակութային արժեքները չեն տարհանվել. Արցախի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել
19.02.2021
Մշակութային արժեքները չեն տարհանվել. Արցախի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

Քրեական գործ է հարուցվել հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից Արցախի գլխավոր դատախազություն ստացված դիմումների հիման վրա, թե մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից չեն տարհանվել նյութական և մշակութային արժեքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, հայտնում են Արցախի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից ։ «Ռազմական դրության պայմաններում, մարտական գործողությունների ժամանակ և Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո չի կազմակերպվել նյութական և մշակութային արժեքների արտահանում։ Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նորություններ գործընկերներից