Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքության էջը «Ֆեյսբուք»-ում: Տեղեկության մեջ նշվում է, որ Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հունվարի 13-ին և պատասխանը դրական է եղել: Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկու դեղաչափով: Նշվում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը թեստի դրական պատասխանն ստանալուց անմիջապես հետո մեկուսացել է: