Հայաստանում դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 298 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346 811 դեպքի: Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում, վերջին մեկ օրում` 5763 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժում է ստանում 3972 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվն աճել է 183-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 333 311 անձ` վերջին մեկ օրում 111 անձ: Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8014 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1514 է: