Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ադրբեջանի մաքսակետի տեղադրման դեմ բողոքող շուրջ երկու տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նաև ասաց, որ բերման ենթարկվածներին տեղափոխող ոստիկանական մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել։