Ռուսաստանը կարևոր է համարում որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնամասշտաբ այցերը Ղարաբաղ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում։ «ՌԴ ԱԳՆ-ն կարևոր է համարում շարունակել ջանքերը եռյակի գծով, առաջին հերթին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում»,- ամփոփել է Մարիա Զախարովան։