Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սի Ցզինպինը և Պուտինը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է РИА Новости-ն։ Արդյունքում չինական կողմը հայտարարություն է տարածել, որ աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Ըստ Չինաստանի պետական կենտրոնական հեռուստաընկերության՝ Պուտինը հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակով շփվել Կիևի հետ։ Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի առաջնորդին հրավիրել է «նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կանգնեցնելու արյունահեղությունը»։