20.12.2025
Ռուսական կործանիչներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանում
25.02.2022
Ռուսական կործանիչներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանում

Հայաստանում ռուսական ռազմակայանի անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են կատարել ՄիԳ-29 եւ Սու-30ՍՄ կործանիչներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Անձնակազմերն ուսումնամարտական խնդիրներ են մշակել զույգ կազմով և բարդ օդաչուական տարրերով: Զինծառայողները կատարել են ինքնաթիռի վթարային վայրէջքի վարժանքներ շարժիչներից մեկի խափանման, սահմանափակ տեսանելիության, աերոզոլային եւ ծխածածկույթների կիրառման պայմաններում, սահմանափակ տարածք նստելիս՝ պայմանական հակառակորդի ավիացիոն հարվածի հետեւանքով թռիչքուղու մասնակի քայքայման դեպքում: Օդաչուներն օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին բարդ եղանակային պայմաններում կատարել են խնդիրներ՝ առատ տեղումներով, ուժեղ քամում պայմաններում, ինչպես նաեւ բարձրլեռնային տեղանքում ջերմաստիճանի տատանումներով: