18.09.2025
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ
05.01.2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»,-նշել է նա: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ Տոկաևն ասել է, որ այն, ինչ կատարվում է երկրում, դիտարկում է որպես արտաքին ագրեսիայի ակտ։ Նա նշել է, որ խոսքը պետության ամբողջականությանը սպառնացող վտանգի և քաղաքացիների վրա հարձակումների մասին է։ Նրա խոսքով, Ալմաթիի մերձակայքում այժմ ընթանում է ահաբեկչական խմբավորումների համառ պայքար՝ ՊՆ օդադեսանտային ստորաբաժանումների հետ։