29.03.2024
Երևանում նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ
09.02.2021
Երևանում նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ

Երևանի ավագանին իր այսօրվա նիստում հաստատեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 մլն եվրո, որից 7 մլն եվրո հատկացրել է Եվրոպական ներդրումային բանկը, 2 մլն եվրո՝ Երևանի քաղաքապետարանը, 5 մլն եվրո դրամաշնորհն է և Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհների հաշվին ստացվել է 1 մլն եվրո: Ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը իրականացնում է նաև մանկապարտեզների վերանորոգում՝ կապիտալ վերանորոգում և սեյսմիկ անվտանգության միջոցառումների իրականացում: Ըստ այդմ, ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որոնցից 12-ի դեպքում կապիտալ շինարարություն է լինելու, 3-ի դեպքում կառուցվելու է նոր մանկապարտեզ: Աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի, բայց պետք չէ սպասել, որ տարեվերջին կապիտալ ավարտված շինարարություն կունենանք, քանի որ աշխատանքները տևում են միջինը 18 ամիս:   

Նորություններ գործընկերներից