25.11.2024
Կատարվեց մասնավոր աղոթք խաղաղության և Հայոց բանակի համար
prev Նախորդ նորություն

Վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվն ավելացել է. մեկի վիճակը բավական ծանր է. ԱՆ

Քաղաքացիական բնակչության շրջանում Ադրբեջանի ԶՈՒ կողմից բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած անձանց թիվը հասել է 7-ի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նրա խոսքով բոլոր վիրավոր քաղաքացիները՝ և՛ զինծառայողները, և՛ քաղաքացիական անձինք բուժօգնություն են ստանում հանրապետության բժշկական կենտրոններում և զինվորական հոսպիտալներում։


Վիրավորներից մեկի վիճակը, ինչպես նշեց նախարար Ավանեսյանը, բավականին ծանր է, բժիշկներն էլ ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար։  


Նշենք, որ մինչ այս պահը ո՛չ ՊՆ-ն, ո՛չ Առողջապահությանը նախարարությունը չեն հրապարակել Ադրբեջանի հարձակման հետևանքով վիրավորների հստակ թիվ: