18.09.2025
Բուք, ձյուն և մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
14.01.2022
Բուք, ձյուն և մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ամբերդ ամրոցից Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի է մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները և Գյումրի-Ամասիա Գյումրի-Բավրա (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սյունիքի մարզում (բացի Կապան քաղաքից), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան և Արագած շրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: