27.12.2025
Այո՛, ԱՄՆ-ն հետաքրքրված է, և հայկական կողմն էլ է հետաքրքրված նրանց մոտեցմամբ. Փաշինյան
16.07.2025
Այո՛, ԱՄՆ-ն հետաքրքրված է, և հայկական կողմն էլ է հետաքրքրված նրանց մոտեցմամբ. Փաշինյան

ԱՄՆ–ն հետաքրքրվա՞ծ է ճանապարհների արտապատվիրակմամբ, այո՛, հետաքրքրված է, և հայկական կողմն էլ է հետաքրքրված նրանց մոտեցմամբ։ Միայն ԱՄՆ–ն չէ, որ հետաքրքրված է, այլ նաև ԵՄ–ն էլ է հետաքրքրված։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք ԵՄ–ի հետաքրքրվածությամբ, այո՛, հետաքրքրված ենք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաստատելով, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։ Նրա խոսքով` հիմա արտապատվիրակման առաջարկն ամերիկյան է, ՀՀ իշխանությունները քննարկում են ու հետաքրքրված են։ Սակայն, ավելացրեց նա, այս պահին չի կարող ասել՝ կլինի համաձայնություն, թե՞ ոչ:«Հենց լինի, այդ մասին կիմանաք, սակայն մենյուն, բովանդակությունը սա է»,– հավելեց Փաշինյանը։Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Չինաստանը ևս ունի հետաքրքրվածություն։Հիշեցնենք, օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ տեսականորեն հնարավոր է համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։