5.03.2026
Արշակ արքեպիսկոպոսն ազատ է արձակվել․ փաստաբան
prev Նախորդ նորություն

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազդ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


 2 անշարժ գույք.


2 շարժական գույք.


1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.


325 միլիոն 574 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: