28.04.2025
Ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում
18.11.2024
Ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում

Դոնալդ Թրամփի որդին X-ում գրառում է կատարել` «իմբիցիլ» անվանելով ՌԴ խորքերը հարվածելու թույլտվություն տվողներին։ «Ռազմաարդյունաբերական կոմպլեքսը ցանկանում է 3-րդ համաշխարհային պատերազմ սկսել, նախքան հայրս կկարողանա խաղաղություն հաստատել ու կյանքեր փրկել»,- գրել է նա: Առաջին հայացքից կրտսեր Թրամփը միանգամայն ճիշտ է, որովհետև Բայդենը որոշումը առնվազն կաշկանդելու է՝ ռուս- ուկրաինական պատերազմը շուտափույթ ավարտելու Թրամփի ցանկությունը:Ամեն դեպքում, երկու ամիսը քիչ ժամանակ չէ՝ պատերազմում ինչ-որ բան փոխելու համար: Մյուս կողմից, չբացառենք, որ Բայդենը ոչ թե հակադրվում է Թրամփին, այլ մեծացնում է խաղադրույքը՝ նպաստելով Թրամփի, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հաջողությանը: Ամեն դեպքում՝ ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց