5.03.2026
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
prev Նախորդ նորություն

Ջրառատ գյուղում տուն է այրվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 5-ին ժամը 04։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղի Լուսագյուղի խճուղու տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 05:47-ին։ Այրվել է տան մոտ 60 քմ հատվածը և ջերմատուն (մոտ 10 քմ):

Երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։