Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղազախստանում մայդանային տեխնոլոգիաների կիրառման մասին: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ առցանց նստաշրջանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ "Ակտիվորեն կիրառվել են մայդաններին հատուկ ուժային, բողոքի տեղեկատվական աջակցության տեխնոլոգիաները", - ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ օգտագործվել են գրոհայինների հստակ կազմակերպված եւ լավ կառավարվող խմբեր։ "Ակնհայտ է, որ արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն են անցել", - հավելել է Պուտինը: