2.05.2024
Չեմ սատարելու ոչ մի քաղաքական ուժի, եթե մասնակցեմ՝ իմ դեմքով. Միքայել Մինասյան
10.04.2021
Չեմ սատարելու ոչ մի քաղաքական ուժի, եթե մասնակցեմ՝ իմ դեմքով. Միքայել Մինասյան

Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով: Այս մասին  «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:  Նրա խոսքով, ընտրությունների նախաշեմին ինքը չի սատարելու ոչ մի քաղաքական ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր, իսկ իր համախոհները չեն լինի ոչ մի ցուցակում. «Հայաստանում անցել է քաղաքականության ժամանակը։ Եկել է անկեղծության ժամանակը։ Եթե ես մասնակցեմ ընտրություններին՝ իմ դեմքով եմ մասնակցելու, իմ համախոհների հետ»,- ասել է նա: Ճշտող հարցին՝ խոսքը և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի՞մասին էլ է. «Որքանով տեղյակ եմ, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն մասնակցելու ընտրություններին, առաջին նախագահը նույնպես, իսկ երկրորդ նախագահը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է, ես շատ եմ ուզում, որ իր մոտ ստացվի: Ես չեմ մասնակցելու այդ ընտրություններին այդ թիմի կազմում»,- նշել է նա: Միևնույն ժամանակ ճշտող հարցին՝ կարո՞ղ են ընտրությունները լինել սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու ելք, Մինասյանը տվել է բացասական պատասխան: Բանախոսը  շեշտել է՝ հեռացնելու է Նիկոլ Փաշինյանին ու պատժելու է նրան. «Եվ ապացուցելու եմ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան: Ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով ով է»,- հավելել է Միքայել Մինասյանը: