25.05.2025
ԱԺ հանձնաժողովը կողմ է պետպաշտոններ զբաղեցնողների վարձատրության փոփոխություններին
08.12.2021
ԱԺ հանձնաժողովը կողմ է պետպաշտոններ զբաղեցնողների վարձատրության փոփոխություններին

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Նախաձեռնության նպատակն է մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը ապահովել այդ անձանց՝ նվազագույն ամսական աշխատավարձին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը: Կարգավորումներով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: Նախագծում ներառվել են նաեւ վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց որոշակի երաշխիքներով ապահովելու դրույթներ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել: Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: