Լարվածությունը խորանում է. ՔՊ-ում շարունակում են մեղավորներ փնտրել
«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է մեղավորներ փնտրել կուսակցության վարչության ընտրության ժամանակ թույլ տված խայտառակության համար, որի վերահաշվարկը ցույց տվեց, որ երկու հոգու «սղացրել են» նորընտիր վարչության կազմում, իսկ իրականում ընտրված երկուսը դուրս մնացել:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ ՔՊ-ական պատգամավորների ունեցած վերջին փակ հանդիպման ժամանակ: Պարզվում է` ՔՊ-ականները դեռ երկմտում են` միտո՞ւմ է եղել, թե՞ անփութություն, իսկ կասկածները չեն փարատվում:
Ավելին` ոմանք նույնիսկ կասկածում են, որ մի կողմից` Փաշինյանը հարցը քննարկման առարկա է դարձնում, բայց մյուս կողմից էլ` հենց իր «մատն է խառը» վարչության նորընտիր կազմից փոխվարչապետ Մաթեւոս Համբարձումյանին եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին դուրս թողնելու հարցում»: