12.07.2025
ՀՀ առողջապահության նախարարության ծախսերը 11 ամսվա ընթացքում կազմել են շուրջ 21 մլրդ դրամ
07.01.2022
ՀՀ առողջապահության նախարարության ծախսերը 11 ամսվա ընթացքում կազմել են շուրջ 21 մլրդ դրամ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։ Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմում են 10.883.977.658 դրամ, Covid-19-ի շրջանակներում պարգևատրումը՝ 82.948.723 դրամ: ՀՀ պատվաստանյութի տեղափոխման համար ծախսվել է 185.638.114 դրամ: Ընդհանուր առմամբ ծախսվել է 21.578.431.824 դրամ: Աղյուսակում ներառված են բացառապես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ 1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 10.883.977.658 2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 2.602.441.347 3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 82.948.723 4 Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում 1.229.286.016 5 Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար 763.752.705 6 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 65.767.369 7 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 4.550.893.776 8 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 743.483.081 9 Բժշկական կենտրոնների վերանորոգում 208.250.651 10 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 261.992.384 11 Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ 185.638.114 Հանրագումար 21.578.431.824