ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդական ֆեդերացիան բողոքի ակցիա է կազմակերպել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ կայքը։ Գլենդելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության դարպասին փակցված է եղել «Նիկոլ դավաճան» պաստառը։ «Մենք չենք կարող և չենք աջակցի ցանկացած կառավարության, որը հանձնում է մեր նախնիների հայրենիքը», - ասվում է հայտարարության մեջ: