Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանկեն Թեոյին՝ Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներս Ֆրանկեն Թեոյին Բելգիայի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Քանի որ Հայաստանը և Բելգիան սկսում են ավելի սերտ համագործակցության ուղի, անհամբերությամբ սպասում եմ մեր երկկողմ կապերի ամրապնդմանը պաշտպանական ոլորտում»,- գրել է Սուրեն Պապիկյանը: