«Ինչո՞ւ ենք մեղադրում սփյուռքահայերին Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Նրան չեն ընտրել Նյու Յորքի, Լոսի կամ Դավոսի հայերը, և եթե մենք դեմ ենք նրա վարած քաղաքականությանը, ապա դա մեր խնդիրն է, ՀՀ քաղաքացիներիս խնդիրն է: Սակայն, մենք կրկին խնդրի լուծումը փնտրելու փոխարեն, մեղավորներ ենք որոնում՝ հիմա էլ սփյուռքում նրա հետ հանդիպողների մեջ: Սփյուռքը որևէ մեկին լավ կամ վատ ընդունելով լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ չի դարձնում: Խնդիրը Հայաստանում է, Հայաստանի քաղաքացիներինն է և պետք է լուծվի Հայաստանում»: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան