11.03.2026
Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին թանգարան–ինստիտուտից։


«Դիմումը գրված է, սակայն դրա վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չկա»,– ասացին թանգարանից:


Մնացած հարցերը չմեկնաբանեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Ինքը՝ Գզոյանը, նույնպես չի մեկնաբանում իրավիճակը։


Հիշեցնենք` «Հրապարակ» թերթը օրերս գրել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Էդիտա Գզոյանին հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» տերմինը: