12.03.2026
Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։


Այսպիսով՝ մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, մարտի 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով։


Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես 2 օրով կդադարեն»,- ասել է Սուրենյանը։


Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրը ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին կլինի ջերմաստիճանի բարձրացում։