Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է, դաշինքներինը՝ բարձրացել. ընտրություններին ընդառաջ
Ընտրական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ին: Ընտրությունների մասով Ազգային ժողովին վերաբերող փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունների անցողիկ շեմն իջել է՝ հասնելով 4 տոկոսի, դաշինքների շեմը բարձրացել է 7-8 տոկոսի և 10 տոկոսի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Մինչև 3 կուսակցություններից բաղկացած դաշինքներն 8 տոկոս շեմի ներքո են, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները 10 տոկոս անցողիկ շեմ պիտի հաղթահարեն»,- ասաց նա:
Մյուս փոփոխությունն այն է, որ կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7,5 միլիոնի, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն:
«Սա արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, գաղափարակից քաղաքական ուժերն ավելի հակված լինեն միավորվելու, և կուսակցությունները խոշորանան»,- ասաց նա: