12.01.2025
Լուսանկարը` mineconomy.am
12.09.2024
Զբոսաշրջիկները բարձր են գնահատել Հայաստանի ներքին անվտանգության մակարդակը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ հարցում է անցկացրել երկիր այցելած միջազգային զբոսաշրջիկների շրջանում՝ ներքին անվտանգության մակարդակի վերաբերյալ: Այս մասին կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Զբոսաշրջիկները բարձր գնահատական են տվել Հայաստանի ներքին անվտանգային միջավայրին՝ և՛ գյուղերում, և՛ մարզային բնակավայրերում, և՛ Երևանի ծայրամասերում», - նշել է Պապոյանը: Նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկները հնարավորություն են ունեցել երեկոյան և գիշերային ժամերին ազատորեն զբոսնել, և էական խնդիրներ չեն եղել: «Զբոսաշրջիկներն իրենց փորձառությունը համեմատել են այլ երկրների հետ, և, իրենց տպավորությամբ՝ Հայաստանը եղել է շատ անվտանգ երկիր օրվա տարբեր ժամերի», - ավելացրել է Պապոյանը: