Քիչ առաջ «Wizz Air» բյուջետային ավիաընկերության պաշտոնական կայքից տեղեկացանք, որ հոկտեմբերից ՀՀ-ից հնարավոր կլինի ուղիղ չվերթով մեկնել Փարիզ: Հիշեցնենք, դեռ մայիսին «Wizz Air»-ը հայտարարեց, որ աշնանը միանգամից 8 նոր ուղղություն է մեկնարկում "Զվարթնոցից"՝ Համբուրգ և Մեմմինգեն (Գերմանիա), Նեապոլ և Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիցցա (Ֆրանսիա) և Պրահա (Չեխիա)։Այս պահից սկսած կարելի է ձեռք բերել ավիատոմսեր դեպի Փարիզ՝ նվազագույնը 60 եվրո գումարով: