«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Ըստ աղբյուրի, Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։ Աղբյուրը հիշեցնում է, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: