12.11.2025
Հարցվածների 69,2%-ը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղությանը - հարցում
prev Նախորդ նորություն

Բռնակոթ գյուղի բնակիչը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց պատրաստում

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 47-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:


Նոյեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 47-ամյա բռնակոթցին ներկայացրել է 391 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ նա թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփի թփերից:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: