ՀՀ դեսպանն ու Բունդեսթագի անդամը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մեքիդ Կարաահմեդօղլուին։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ դեսպան Ենգիբարյանը Մեքիդ Կարաահմեդօղլուին շնորհավորել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբում ներգրավվելու կապակցությամբ։«Զրուցեցինք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման, ինչպես նաև՝ Հայաստան-Գերմանիա գործընկերության թեմաներով»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպման կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ խաղաղությունը և բաց սահմանները բխում են թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի շահերից ու տարածաշրջանի զարգացման և բարեկեցության համար այլընտրանք չկա։