12.11.2025
Վաղարշապատում ընտրելու իրավունք ունի 69. 866 մարդ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է Դանիայի կանաչ տնտեսության զարգացման փորձին

Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Կանաչ պետություն» (State of Green) ընկերություն: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:


Նախարար Միրզոյանը ծանոթացել է ընկերության գործունեությանը, նորարարական տեխնոլոգիաների և լուծումների միջոցով կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ Դանիայի գրանցած նշանակալի ձեռքբերումներին, ապագա կայուն զարգացման տեսլականին, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններին։


Լինելով Դանիայի կառավարության և երկրի երեք` արդյունաբերության, կանաչ տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներում առաջատար բիզնես միությունների միջև գործընկերության հաջողված օրինակ՝ ընկերությունը միավորում է պետական և մասնավոր հատվածները՝ ավելի քան 600 պետական մարմինների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, ակադեմիական հաստատությունների, փորձագետների և հետազոտողների ներգրավմամբ։


Ի թիվս այլ ուղղությունների, որպես կանաչ տնտեսության զարգացման կարևոր գրավական՝ ընկերությունն ուշադրություն է դարձնում նաև կենսաբազմազանության ոլորտի առանձնահատկություններին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանի այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համաժողովների շրջանակներում համագործակցության հարցերի, ընկերությունը ներկայացված կլինի մյուս տարի Երևանում անցկացվելիք համաժողովին՝ համապատասխան գործարար շրջանակների ներգրավմամբ։