Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ «Քարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել տուժածներին և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունն ու խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը: Կողմերը քննարկել են հետագա քայլերը: Միևնույն ժամանակ Էնթոնի Բլինքենը կողմերին կոչ է արել կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։