27.11.2024
Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար. Թաթոյան
prev Նախորդ նորություն

Տեսակապով կազմակերպվել է Արցախի խորհրդարանականների հանդիպումը բելգիացի գործընկերների հետ

Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «ԱՀ-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի նախաձեռնությամբ տեսակապով հանդիպում է կազմակերպվել Բելգիայի գործընկերների հետ:


Տեսահանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն ու գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, քննարկվել են Արցախի ներկա կացության հետ կապված հարցեր:


Ազգային ժողովի «ԱՀ - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի» բարեկամական խմբի ղեկավար Արամ Գրիգորյանը, խմբի անդամներ Աժ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ պայմանավորված արցախցիների կրած դժվարությունները, անդրադարձել են անվտանգային խնդիրներին, նշել են, որ Արցախի բարեկամներից ակնկալում են հարցի բարձրաձայնում միջազգային ատյաններում և մեդիատիրույթում:


Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ,սենատոր Կառլ Վանլաուեն,սենատոր Մարկ Դեմեսմաքերն ու տեսակապի այլ մասնակիցներ իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին,շեշտել են, որ Ֆլանդրիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը, պատերազմից հետո կառավարությունը միջոցներ է հատկացրել հումանիտար օգնության համար ու այսօր էլ փորձում են քայլեր մշակել Արցախին աջակցելու համար:


ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը կարևորել է Արցախի բարեկամների աջակցությունն այս դժվարին փուլում ու շեշտել է, որ շարունակելու ենք պայքարել ինքնորոշման իրավունքի համար :