22.04.2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատարին
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչները «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելել են Մխիթար Գալեյանի հորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի հետ:

Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։


 

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան