Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել քարտեզներ սահմանագծման և սահմանազատման համար: Այս մասին Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է իր տրամադրության տակ գտնվող քարտեզները, նաև խորհրդային բանակի գլխավոր շտաբի, որոնք ամենաճշգրիտ քարտեզներն են, տրամադրել: Պուտինը նաև ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա: «Դեռ վաղ է խոսել այդ փաստաթղթի բաղադրիչների մասին, որովհետև դա փոխզիջումների առարկա է, որոնց պետք է հասնել միջնորդությամբ, եթե կողմերը ցանկանան՝ նաև մեր միջնորդությամբ», - ասել է նա: