26.11.2024
Նախորդ տարվա համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջետային հայտն ավելացել է
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը փակ հանդիպման է մասնակցում

Մարիոթ հյուրանոցում ընթանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, Արցախի ԱԺ որոշ պատգամավորների և  Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի փակ հանդիպումը:

Հանդիպումը մեկնարկել է մոտ մեկ ժամ առաջ և տևելու է մինչև 14:00-ն:


Նշենք, որ նախօրեին Սուրեն Պետրոսյանը Արցախի նախագահին և պատգամավորներին հրավիրել էր հանդիպման, նաև առաջարկել, որպեսզի Արցախը ՀՀ-ում որևէ կերպ շարունակի իր գործունեությունը։ Մասնավորապես, առաջարկել էր, որպեսզի Արցախի ԱԳՆ-ն, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը շարունակեն գործել: 


Հանդիպումը դեռ չի ավարտվել: Այլ մանրամասներ հայտնի չեն: