Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում հանդիպման. այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «[Եվրախորհրդի] նախագահ Շառլ Միշելը նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հրավիրել է հանդիպման, որը կկայանա Բրյուսելում հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կայացած հանդիպմանը ստորագրել է հռչակագիր, որտեղ Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86,6 հազար քառակուսի կիլոմետր, որը ներառում է Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։