27.06.2025
Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին՝ վերածնված Արցախ լինելու է. Արման Թաթոյան
26.12.2022
Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին՝ վերածնված Արցախ լինելու է. Արման Թաթոյան

Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը: Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:"Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է",- գրել է Թաթոյան։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Համաժողովրդական հանրահավաք, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր արցախցիներ: Թե՛ հրապարակը, թե՛ հարակից բոլոր փողոցները ողողված էին մարդկանցով, որոնք եկել էին ասելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իրենք պատրաստ են պայքարելու, չեն ընկճվում ու տոկուն են: Արցախցիները նաև կոչով դիմեցին աշխարհին: