Հովհարային անջատումների պատճառով, Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, այս մասին ահազանգում է Ջրմուղ-կոյուղի ընկերությունը: Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն: Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։