ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ նախարար Սանոսյանը կարևորել է հայաստանյան տարբեր ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածությունը և ուրախությամբ փաստել, որ Հայաստանի կողմից հայտարարված մի շարք միջազգային մրցույթներում չինական ընկերությունների մասնակցությունն ավելանում է։ Նախարարը կարևորել է Կապսի ջրամբարի շինարարության արդյունավետ ընթացքը։ Քննարկվել են նաև ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Չինաստան պլանավորվող այցի մանրամասները։