Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախը լուծարելու՝ Արցախի նախագահի հրամանագրին․ «Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։ Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում»,- գրել է Բեգլարյանը։ Հիշեցնենք, ըստ Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը, մինչև հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները։