25.04.2025
Արարատ Միրզոյանը Հաագայի Միջազգային քրեական դատարանի շենքում տեղադրեց Հայաստանի դրոշը
prev Նախորդ նորություն

Կարեն Թումանյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Կարեն Թումանյանի թեկնածությունը:


Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:


Կարեն Թումանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր:


Կարեն Թումանյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելուց հետո, ԱԺ նիստում երդվել է, ապա ստորագրել երդման տեքստը:

Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը. Ջիանի Ինֆանտինո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար