23.04.2025
Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի նորանշանակ վարչապետին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Երևանում տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը ավագանու առաջիկա նիստի օրակարգից հանվել է՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով: Այս մասին գրել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված՝ խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- գրել է Գրիգորյանը։


 


 

Քննարկվել են ՀՀ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան