Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ թշնամի երկրի օմբուդսմենն այցելել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նշվում է, որ Վարդանյանը նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։ Նաև այն, որ Վարդանյանը կկարողանա հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել էին սեպտեմբերի 27-ին Հակարի կամուրջի մոտից։