24.11.2024
Կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին (VIDEO)
prev Նախորդ նորություն

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման հետ կապված տեխնիկական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Պատվիրակության անդամները Գևորգ Պապոյանին ներկայացվել են Բաժնետիրական ընկերությունների մասին ներկայիս օրենսդրության և բիզնես ռեգիստրի կարգավիճակի գնահատումների շրջանակներում կատարված հիմնական բացահայտումները, համապատասխան օրենսդրության շրջանակի բարեփոխման և բիզնես ռեգիստրի արդիականացման և թվայնացման իմաստով մոտեցումներն ու հիմնական սկզբունքները։