ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց երկու ամսով: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Ինչպես և մենք սպասում էինք՝ Հակակոռուպցիոն դատարանը կալանավորեց Արմեն Աշոտյանին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ կտեղափոխեն։ Սա անձնական մանր վրեժխնդրություն է»,-ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։