25.11.2024
Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը
prev Նախորդ նորություն

Գրիգորյանը և Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանի զարգացումները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 21-ին հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ:


"Հանդիպմանն անդրադարձել ենք արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչի շրջանակներում ներկայացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:


Զրուցակցիս եմ ներկայացրել վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսության և անվտանգության համակարգի զանազանեցման ընթացքն ու արդյունքները: Վերոնշյալի համատեքստում վերահաստատել ենք պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակներում",- գրել է Գրիգորյանը: