ԱԱԾ քննչական գլխավոր վարչության միջնորդությամբ՝ դատարանն արգելափակել է Նարեկ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նա ամբողջությամբ մեկուսացված է։ Այսպիսի խիստ մեկուսացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մալյանը կարող է առաջնորդել մարդկանց և կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ։ Այսքան բան»,- գրել է Մելիքյանը։