21.09.2024
Արցախում աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայում
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:


Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:  


Դրական գնահատական է տրվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին:


Էրդողանն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:


Նշվում է, որ երկուստեք վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով:


 

Խաղաղապահներն ապահովում են ԼՂ-ում ենթակառուցվածքների վերականգնման անվտանգությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ Armeniatoday
20.09.2024
Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը